AM
2 February 2021 - 09:21 AMT

ՊՆ-ն հերքում է Բաքվին. Ղազախի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել

Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած տեղեկությունը, իբր հայկական կողմը կրակոցներ է արձակել ադրբեջանական Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:

«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- ասել է ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանն ու Թուրքիան փետրվարի 2-12-ը Կարսում համատեղ զորավարժություններ են իրականացնում։