Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հաշվապահը 2019-ի հուլիսից մինչև 2020-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում 345.3 մլն դրամ յուրացված գումարը փոխանցել է իր հաշվեհամարներին, կանխիկացրել այն ու օգտագործել՝ այդկերպ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումար։
Ազգային անվտնագության ծառայությունից հայտնում են, որ հաշվապահը խոստովանական ցուցմունքներ է տվել և վերականգնել պատճառված վնասի մի մասը՝ սեղմ ժամկետում նաև մնացածը վերականգնելու պատրաստակամություն հայտնելով։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ:






