Հետպատերազմական Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա նշել է, որ նոյեմբերի 10-ին Արցախում բնակվում էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը 100,000-ից ավելի է։
«Կորցրած տարածքների բնակչությունից ավելի քան 5000 հոգի բնակվում է Արցախում»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին Արցախում ամբողջությամբ վերականգնված է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Գրեթե ամբողջությամբ վերականգնված է կապը:
Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը։
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում վնասվել էին կենսական համարվող մի շարք ենթակառուցվածքներ։ Ադրբեջանական զինված ուժերը պատերազմի ընթացքում թիրախավորում էին նաև խաղաղ բանկավայրերն ու բնակիչներին։






