«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով արտագաղթի մասին հայտարարություններին, ԱԺ նիստում ասել է, որ ՀՀ-ից մեկնող ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում։
Նա նշել է, որ սահմանը բացվել է և քաղաքացիներ են հեռանում երկրից՝ հիշեցնելով, որ արդեն 1 տարի է, ինչ ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող անձինք սպասում էին՝ սահմանները բացվեն, որ կարողանան վերադառնալ իրենց աշխատանքին, վերամիավորվել իրենց ընտանիքների հետ:
«ՀՀ-ից, այո, կան մարդիկ, ովքեր գնում են իմ նշած նպատակներով, բայց նաև այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում»,- ասել է Մակունցը։
Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ ընդդիմությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ միայն իրենք են սրտացավ քաղաքացիների խնդիրներով, մինչդեռ կառավարությունը «նոր ծրագրեր է նախաձեռնում պատերազմի հետևանքները չեզոքացնելու համար»։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ ամբիոնից կոչ էր արել գնալ օդանավակայան և հետաքրքվել մարդկանցից, թե ինչու են հեռանում երկրից։
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով իմքայլական Հայկ Գևորգյանի պնդմանը, թե արտագաղթը մեծ թիվ է կազմել այն տարիներին, երբ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի անդամ էր, ասել է, որ արտագաղթ միշտ եղել է, բայց «նախկինում երբևէ, որևէ իշխանության ժամանակ հայրենիք չի հանձնվել:






