AM
4 February 2021 - 07:34 AMT

Ջալալ Հարությունյանը՝ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, ՊՆ-ին հղումով հայտնում է Aysor.am-ը:

Հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Հոկտեմբերի 28-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։