AM
5 Փետրվար 2021 - 09:43 AMT

Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա, առանձին շրջաններում` մինչև +23

Հանրապետության շրջանների զգալի մասում փետրվարի 5-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` անձրևի տեսքով։ Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Հանրապետության տարածքում ամենատաք եղանակը կանխատեսվում է փետրվարի 9-ին` Լոռիում, Տավուշում՝ մինչև +16…+23 աստիճան, Արցախում՝ մինչև +22․․․+24 աստիճան։

Երևանում փետրվարի 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև։ Ցերեկային ժամերին կանխատեսվում է +9…+11 աստիճան։ Փետրվարի 8-9-ին ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +13…+14 աստիճանի։