AM
6 Փետրվար 2021 - 06:47 AMT

ԱԳ նախարարը լյուքսեմբուրգցի պաշտոնակցին ներկայացրել է Արցախում հումանիտար իրավիճակը

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության իր պաշտոնակից Ժան Ասելբորնին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։

Այվազյանը շնորհակալություն է հայտնել Ասելբորնին պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ:

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Արցախին մի շարք երկրներից հումանիտար օգնությունէ ուղարկվել։ Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր, որ Արցախում հումանիտար և սոցիալական խնդիրներ չկան։