Փետրվարի 4-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքից` դրանք զիջելով ադրբեջանցիներին։
Այս մասին հայտնել է համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը` նշելով, որ այդ դիրքերում արդեն տեղակայվել են ադրբեջանցիները, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Գյուղապետի խոսքով` Ներքին Խնձորեսկի գյուղատնտեսական հողերն ու տները մոտակա դիրքերից այժմ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։
Ավելի վաղ համայնքի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ գյուղի տարածքը զավթվել է ադրբեջանցիների կողմից։






