AM
8 Փետրվար 2021 - 11:55 AMT

Փաշինյան․ Քննարկել ենք ՆԳՆ ու Պարեկային ոստիկանության ստեղծման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքները, ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը։

Փաշինյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կիսվելով նաև քննարկումից կարճ տեսանյութով։

«Զուգահեռ սկսել ենք և այս տարի պետք է մեկնարկենք պարեկային ոստիկանության հիմնադրումը: Գործընթացը սկսված է», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

2020-ի փետրվարին արդարադատության նախարարությունն առաջարկել էր ստեղծել ՆԳՆ՝ «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» շրջանակում։ Առաջարկի համաձայն՝ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությանը, կլինեն օրենսդրական և ներքին կառուցվածքային որոշ փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է նաև քննարկել Միգրացիոն ծառայության վերակազմակերպումը: