AM
9 February 2021 - 07:18 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 123 նոր դեպք է գրանցվել և 4 մահ

Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168,300-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 123-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3126 դեպք կա, այլ պատճառով՝ 784։

Ապաքինվել է ևս 293 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,169 է։ Փաստացի բուժվողների թիվը 4221 է։

Փետրվարի 8-ին 2269 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 668,464 թեստավորում։