Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։
Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։






