Փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Հանրապետությունում վերջին 10 օրն օդի ջերմաստիճանն անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
«Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում», – ասվում է հայտարարության մեջ։
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի` ցերեկային ժամերին հասնելով +12․․․+23 աստիճանի։
Երևանում՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկային ժամերին մինչև +15 կլինի։






