AM
11 Փետրվար 2021 - 07:15 AMT

Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի փրկության շարժման վրան

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին այցելել է Հանրապետության հրապարակում տեղակայված Հայրենիքի փրկության շարժման վրան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժումն այժմ մարզային այցելություններ է իրականցնում։ Փետրվարի 20-ին հանրահավաք է նախատեսված Ազատության հրապարակում։

Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի 10-ին 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո։ Շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և մեկ տարի անց՝ ընտրություններ։ Շարժման վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։