AM
11 Փետրվար 2021 - 10:29 AMT

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, այն ներկայացրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

«Օրենքի նախագծով՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասել էր Դումանյանը:

Նախարարը նշել էր, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների:

Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը։