2021-ի մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր անձի գծով, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ արցախցիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նոր որոշումը կընդունվի առաջիկա օրերին և գրավոր ընթացակարգով։
«Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: Պատերազմից հետո արդեն 15 մլրդ դրամից ավելի աջակցություն է տրամադրվել Արցախի 100,000-ից ավելի քաղաքացու»,- ասել էԱռաքելյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ:






