AM
12 Փետրվար 2021 - 11:32 AMT

Քաղաքապետ․ Ծարավ Աղբյուրից նոր երթուղի կգործի կոմպակտ ավտոբուսներով

Փետրվարի 15-ից Երևանի Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի նոր կոմպակտ ավտոբուսներով: Այդ մասին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել ավագանու արտահերթ նիստում։

«Այդ գծերը համալրում ենք «Հայգեր» ավտոբուսներով»,-ասել է նա՝ հավելելով, որ 100 նոր ավտոբուս է ներկրվելու և 10 օրը մեկ մի գիծ բացվելու է նոր ավտոբուսներով։

Նա նշել է նաև, որ ավտոբուսների 10 տոկոսը պահում են պահեստային, որովհետև վթարներ են լինում, այլ խնդիրներ։

Քաղաքապետը տեղեկացրել է, որ պատերազմի օրերին Երևանի երթևեկությունն ապահովող ավտոբուսներն օգտագործվել են նաև այլ նպատակներով, ուստի դրանց մի մասը վնասվել է՝ վերանորոգման համար կառավարությունը պետք է գումար հատկացնի:

Փետրվարի 5-ին Երևանում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով՝ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։Արդեն ձեռքբերված 100 կոմպակտ ավտոբուսների մատակարարումը կավարտվի մինչև մարտի վերջ։

Հայկ Մարությանը, անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումների ընթացքին, հայտարարել էր, որ 12 մետրանոց 100 ավտոբուս ձեռք բերելու մրցույթը կրկին բացվել է։