AM
12 Փետրվար 2021 - 14:06 AMT

ՊՆ․ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն եղել

Փետրվարի 11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ կառույցի սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն եղել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները կատարում են առաջադրված խնդիրները և վերահսկում սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով: