AM
13 Փետրվար 2021 - 08:49 AMT

ՀՀ-ում փակ ճանապարհներ կան․ Լարսը բաց է

Հայաստանում կան փակ ճանապարհներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար մեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։