«Վալերիանայի» հաբերն արդեն մի քանի ամիս է՝ հայաստանյան դեղատներում սպառված է, փոխանցում է Armlur.am-ը։
«Ժողովուրդ» օրաթերթից նշում են, որ խոսքը բաց դեղին հատիկների մասին է, որոնք մշտապես ներկրվել են Բելառուսից։ Մի քանի դեղատուն կատարած շրջայցից պարզ է դարձել, որ 44-օրյա պատերազմից հետո հաբերը սպառվել են դեղատներում։
Դեղատների աշխատողների խոսքերով՝ այժմ հայաստանյան թվով մի քանի դեղատուն վաճառքի ունի այդ «դեղին հատիկներից», այն էլ՝ ռուսական արտադրության և թանկ։
Ռուսական արտադրության վալերիանայի հաբերն ունեն մուգ գույն և արժեն 350 դրամ, իսկ նախկին բաց գույն ունեցող վալերիանայի հաբերի մեկ սրվակն արժեցել է 150-200դրամ։
Դեղահաբն ավելի վաղ՝ 2020-ի ամռանը «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի հատիկների տուփը 290-300 դրամից թանկացել էր՝ դառնալով 350 դրամ: Իսկ «Վալերիանայի» մյուս՝ հանրությանը հայտնի դեղին հատիկները 90 դրամի փոխարեն վաճառվել են 100-120 դրամ:






