Հուլիսի 16-ին սպասվում է հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլիա Կլեբանովի այցը Երեւան: Հանձնաժողովի հայաստանյան համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ նա կքննարկի Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի հաշվին մի քանի հայկական ձեռնարկությունների արժեթղթերի հանձնման վերաբերյալ պայմանագիրը: Ենթադրվում է, որ Կլեբանովը կներկայացնի արդեն կոնկրետ առաջարկություններ` ինչպես եւ որ ձեռնարկությունների հաշվին կմարվի պարտքը: Ռուսաստանին հանձնվող ձեռնարկությունների թվում են Եր-անի կառավարման ավտոմատացված համակարգերի – Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտները, Նյութաբանության ինստիտուտը, «Մարս» գործարանը: Բացի այդ ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ էներգետիկ ընկերությունը համաձայնվել է պարտքի մարման հաշվին ընդունել Հրազդանի ՋԷԿ-ը: