Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հույս ունի, որ մինչև իր մահը պետք է քայլի Շուշիի փողոցներում, փոխանցում է ArmlurTv-ն։
Միքայելյանն այս հայտարարությունն արել է ԵԿՄ-ի՝ սահմանան հերթափոխի մեկնող 255 հոգանոց վաշտին ճանապարհելիս։
«Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ ու հոգով ուժեղ պիտի լինենք և փառք մեր նահատակներին: Ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասել է Միքայելյանը:
Նրա խոքով՝ երկիրն ու ԵԿՄ-ն պետք է հզորանան, իրենք արդեն կառույցի կազմում նոր մարդկանց են ընդգրկում։
ԵԿՄ-ն գործում է 1993-ից։ Կառույցին անդամագրված են ինչպես Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ, այնպես էլ այլ քաղաքացիներ։






