Մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդից պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր, հայտարարել են Պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից արձագանքել են փետրվարի 23-ին զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որը վերանագրված էր՝ «Զինվորներին ստիպողաբար նստեցրել են ավտոբուսները և տարել Արցախ»։
«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը»,- հայտնել են ՊՆ-ից։






