AM
25 Փետրվար 2021 - 10:43 AMT

Զոհված զինվորի ծնողները հրաժարվել են մեդալից. «Կստանանք արժանապատիվ ղեկավարությունից»

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողները հրաժարվել են ստանալ զինծառայողին տրված մեդալը: Զինծառայողի մայրը՝ Աստղիկ Գալեյան-Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք այդ մեդալը կստանան «արժանապատիվ ղեկավարությունից»:

«Հրաժարվում ենք՝ հայրը և ես, դավաճան իշխանությունից ստանալ մեր բալի մեդալը։ Մենք մեր մեդալը կստանանք արժանապատիվ ղեկավարությունից։ Մեր զավակը մեզ համար հերոս է և վերջ»,-գրել է զոհված զինծառայողի մայրը:

44-օրյա պպատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: