AM
26 Փետրվար 2021 - 07:28 AMT

ԵԿՄ Քաջարանի խորհուրդ․ Ամբողջ կազմով բանակի կողքին ենք

Երկրապահ կամավորականների միության Քաջարանի խորհուրդը՝ ամբողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները, կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին ասվում է Քաջարանի Երկրապահ կամավորականների միության հայտարարությունում:

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։