Կապանում նախկինում գործող Կավարտի ստորգետնյա հանքի տրանսպորտային հանքուղուց արտահոսք է եղել, նմուշառման հիման վրա կատարվող ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, հայտնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից։
Նշվում է, որ հանքուղին երկար ժամանակ չի շահագործվում և ընդերքօգտագործման իրավունքով որևէ ձեռնարկության չի պատկանում։
Իրականացվում են արտահոսքի հետևանքով առաջացած ջրաբերուկի մաքրման աշխատանքներ ձեռնարկության և հարակից տարածքներում, մայրուղում:






