AM
27 Փետրվար 2021 - 10:03 AMT

Փաշինյան․ Երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փետրվարի 25-ի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր։

«Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր»,-գրել է Փաշինյանն ու կիսվել տեսնայութով։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։