Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը կոչ է անում փետրվարի 27-ին` ժամը 15։00-ին, ներկա գտնվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Քաղաքապետի խոսքով՝ քննարկվելու է երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը։
«Ես անձամբ հանդես եմ գալու խոսքով և ներկայացնելու եմ իմ պատկերացումները` երկրում կատարվող իրադարձությունների և քաղաքական ներկայիս իրավիճակի վերաբերյալ», – նշել է նա։
Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։






