AM
15 July 2002 - 14:06 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 29-30-ը Պրահայի մերձակայքում: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեվը: Խոսելով երկու երկրների նախագահների հանդիպման ժամկետների մասին` Վիլայաթ Գուլիեվը նշել է, որ այն կարող է տեղի ունենալ «ամենամոտ ապագայում»: