AM
2 Մարտ 2021 - 12:50 AMT

Փրկարար ծառայությունը նոր տնօրեն ունի

Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն։

Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրեն էր նշանակվել 2019-ի նոյեմբերին։