Այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվել է «Կովկասյան քառյակի» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Ռուսաստան) խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Կքննարկվեն տարածաշրջանի խնդիրները, մասնավորապես, ռուս-վրացական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարաննների ղեկավարներ Արմեն Խաչատրյանը, Մուրթուզ Ալեսքերովը, Նինո Բուրջանաձեն եւ Սերգեյ Միրոնովը: Հիշեցնենք. որ մինչ այդ Մոսկվայում Հարավային Կովկասի երկրներով իր այցի ավարտին Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների կանոնավոր հանդիպումները կօժանդակեն այդ երկրների միջեւ քաղաքական խնդիրների արագ լուծմանը: Նա տեղեկացրեց, որ նման մենահանդիպումները նախատեսվում է անցկացնել երեք ամիսը մեկ: