AM
5 Մարտ 2021 - 08:09 AMT

ՔԿ․ 30-ամյա եղվարդցին կալանավորվել է 17․3 մլն դրամի զինհագուստը հրկիզելու փորձի համար

Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020-ի նոյեմբերի 11-ին փորձել է հրկիզել քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.3 մլն դրամ արժողությամբ զինվորական հանդերձանքը, չի կարողացել, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհն ու մարել։

30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի մի շարք հանգամանքներ են պարզվել, նախաքննությունը շարունակվում է։