AM
5 Մարտ 2021 - 08:12 AMT

Առաջարկ. ՊՊԾ-ն վարչապետին ենթակա մարմին դարձնել՝ առանձնացնելով ԱԱԾ-ից

Ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դարձնել վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:

Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Պետական պահպանության ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ:

Պահպանության ծառայության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ «պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը: