Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը կողոպտել են, ասվում է ջոկատի ֆեյսբուքյան էջում։
«Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Եվ տարել են ոչ միայն նրանը այլև նրա զոհված եղբոր Աղվանի Մինասյանի շքանշանները»,-ասվում է գրառման մեջ։
2020թ․ նոյեմբերի 14-ին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել էին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով:
Հետագայում բոլորն ազատ են արձակվել։






