Իտալիայում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրեն։ Նման համաձայնագիր են կնքել Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու շվեյցարական Adienne Pharma & Biotech ընկերությունը։
«Տեղական արտադրությունը մեկնարկելու է 2021թ․ հունիսին։ Դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել և ամբողջությամբ վերահսկել դեղամիջոցի արտադրության գործընթացը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ 10 մլն դեղաչափ արտադրել»,-ասվում է Իտալա-ռուսական առևտրի պալատի հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։
Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձաքննությունը։
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն օգտագործման հավանություն է ստացել է ԵՄ 2 երկրում՝ Հունգարիայում և Սլովակիայում։ Ընդհանուր առմամբ, ռուսական պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 40 երկրում ավելի քան 1․1 մլրդ ընդհանուր բնակչությամբ։






