AM
9 Մարտ 2021 - 13:20 AMT

Դատախազություն․ Ստուգում ենք ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի լրտեսության լուրը

Գլխավոր դատախազությունը ստուգում է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի վերաբերյալ տեղեկությունները, թե նա Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի համար լրտեսություն է արել, հայտնել են դատախազությունից, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Դատախազությունում նման տեղեկատվություն չկա, քրեական գործ նույնպես չկա։ Եթե հրապարակման հեղինակները հավաստի տեղեկություններ ունեն այդ առնչությամբ, պարտավոր ենք դրանք իրավապահ մարմիններին փոխանցել»,–հայտնեցին դատախազությունից։

Ավելի վաղ համացանցում էլ լուրեր են շրջանառվում, որ Քլարկ–Հաթինգի հեռացման իրական պատճառը կապված է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու հետ է կապված։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարՄարին Քլարկ-Հաթթինգ հապճեպ լքել է Հայաստանը, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել նրա՝ մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։

Ընթերցեք նաև․ ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շտապ հեռացել է ՀՀ-ից