Մարտի 4-ին «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեղեկացնում է հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում։
Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին մի խումբ ուռուցքաբանների և արյունաբանների կողմից։ 2018-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 2020-ի սեպտեմբերի 17̵-ին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ վայր է դնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։






