Մոտ ժամանակներս կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Նախօրեին այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւը` ելույթ ունենալով Բաքվում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ: Ալիեւը չի նշել առաջիկա հանդիպման վայրն ու ստույգ ժամկետը, սակայն ասել է, թե «որոշակի արդյունք» է ակնկալում այդ հանդիպումից: