AM
10 Մարտ 2021 - 11:51 AMT

ԱԳ նախարարն ԱՄԷ կմեկնի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այց է կատարելու Արաբական Միացյալ Էմիրություններ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 11-ին կկայանան ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները:

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ.։ 2015թ.-ից Հայաստանում գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը։ Հայաստանը եւ ԱՄԷ-ն արդյունավետ համագործակցություն են զարգացնում քաղաքական, տնտեսական, գիտական եւ կրթական բնագավառներում: