AM
10 Մարտ 2021 - 11:59 AMT

ԱԺ աշխատակազմի ղեկավարն ազատման դիմում է գրել

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Գալստյանը մտադիր է մասնավոր հատվածում աշխատանքի անցնել։

Նա Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար էր նշանակվել 2019-ի հունվարին։

Գալստյանը 2002-2018 թվականներին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2018-ի սեպտեմբերի 10-ից մինչև 2019-ի հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական: