AM
10 Մարտ 2021 - 12:02 AMT

Օդի ջերմաստիճանը մոտ 20 աստիճանով կնվազի

Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝ մարտի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ամբողջ տարածքում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։

Երևանում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով: Մարտի լույս 13-ի գիշերը մայրաքաղաքում -7 աստիճան կգրանցվի։