Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքում տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը՝ առատ տեղումների պատճառով։
Փաստն արձանագրել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային ծառայության աշխատակիցներ, պետ Ռոման Կարապետյանն ահազանգել է ՊՈԱԿ։
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Այն կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը` մ. թ. ա. 180-170-ական թվականներին: Քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ:






