ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Գեղարքունիքի մարզի ճանապարհները, Սյունիքի Սիսիան-Զանգեր ճանապարհը, Վայոց ձորի Սարավան-Զանգեր (բեռնատարների համար), Կոտայքի Կոտայք-Զովաշեն ճանապարհները դժվարանցանելի են։
Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






