Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է արցախյան պատերազմին վերաբերող մոտ 1500 քրեական գործ՝ 12,500-ից ավելի անձանց վերաբերյալ, տվյալները հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ իր աղբյուրներին հղումով։
Այդ քրգործերով ձերբակալվել է մոտ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարի, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպայի նկատմամբ:
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ, որը տևեց 44 օր ու ավարտվեց նոյեմբերի 10-ի համաձայնությամբ։






