AM
13 March 2021 - 07:16 AMT

Նախագահն ու վարչապետը կհանդիպեն մարտի 13-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին փոխանցում են նախագահականից՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Ավելի վաղ նախագահը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին հրավիրել էր հանդիպման նախագահական նստավայր։ Դրանից հետո Սարգսյանի աշխատակազմը, անդրադառնալով մարտի 13-ին նախատեսված հանդիպմանը, հայտարարություն է տարածել է՝ նշելով, որ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։