AM
13 Մարտ 2021 - 07:44 AMT

ԱՆ․ Կորոնավիրուսի պատճառով խիստ սահմանափակումների մասին լուրերը կեղծ են

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջական և խիստ սահմանափակումներ սահմանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն», – ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշել մարտի 15-ից կրկին խիստ սահմանափակումներ մտցնել։