AM
13 Մարտ 2021 - 08:44 AMT

Նախագահը կհանդիպի նաև Մակունցին և Մարուքյանին

Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ նախագահը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին հրավիրել էր հանդիպման նախագահական նստավայր։ Դրանից հետո Սարգսյանի աշխատակազմը, անդրադառնալով մարտի 13-ին նախատեսված հանդիպմանը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։