AM
15 Մարտ 2021 - 09:26 AMT

Հրապարակի «Հայփոստի» շենքի տանիքում հրդեհ էր

Մարտի 15-ին՝ ժամը 04։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող «Հայփոստի» շենքի տանիքում ( Տիգրան Մեծ պողոտայի համար 2 շենք) հրդեհ է բռնկվել։

Այն մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 07։44-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը՝ մոտ 100 քմ։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։