Հայաստանում մարտի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 179,287-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 585-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3277 դեպք կա, այլ պատճառով՝ 839։
Ապաքինվել է ևս 292 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 166,702 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 8469-ի։
Մարտի 15-ին 3242 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 780,085 թեստավորում։






