2020-ին Երևանի բյուջե եկամուտները 73.3 միլիարդ դրամ ($150 մլն-ից ավելի) են կազմել նախատեսված 84.9 միլիարդ դրամի փոխարեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով $20 մլն-ով, հայտարարել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
2019-ին մայրաքաղաքի բյուջեի եկամուտները 83.2 մլրդ դրամ (մոտ $170 մլն) են կազմել, ծախսերը՝ 91 մլրդ դրամ:
Նրա խոսքով՝ բյուջեի եկամուտների կատարողականը 86.4% է, բյուջեի ծախսերի չափը՝ 64.3 մլրդ դրամ։
Տարվա ընթացքում քաղաքապետարանը 5.2 մլրդ դրամի աշխատավարձ և 761.8 մլն դրամի պարգևավճար է վճարել։
Փոխքաղաքապետը հայտնել է, որ նախատեսված 1.8 մլրդ դրամից 4.7 մլն դրամը ծախսվել է տրանսպորտային ցանցի արդիականացման վրա: Գնված 100 ավտոբուսից վճարվել է 26 ավտոբուսի համար: Գումարի մնացած մասը կվճարվի 2021 թվականի բյուջեից:
Պատերազմից հետո 106 մլն դրամ է հատկացվել Ստեփանակերտի վերականգնման համար:
Փոխքաղաքապետը հայտնել է նաև, որ Երևանի կանաչապատման վրա ծախսվել է 3 մլրդ դրամ։ Վերելակների նորոգման և փոխարինման համար ծախսվել է 2 մլրդ դրամից ավելի, գնվել է 437 նոր վերելակ: Ավելի քան 1.1 մլրդ դրամ ծախսվել է աղբի հավաքման կազմակերպման վրա:






