AM
18 March 2021 - 07:12 AMT

ՀՀ-ում Covid-19-ից ևս 26 մարդ է մահացել. 1024 նոր դեպք կա

Հայաստանում մարտի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 181,165-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1024-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, և 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3301 դեպք կա, այլ պատճառով՝ 848։

Ապաքինվել է ևս 273 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 167,186 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասնելով 9830-ի:

Մարտի 17-ին 4687 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 788,953 թեստավորում։